Վազգեն Մանուկյանը դառնում է վարչապետ
Քաղաքականություն1990-ի այս օրը՝ օգոստոսի 13-ին, Հայոց համազգային շարժման՝ ՀՀՇ առաջնորդներից Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ: Ընդամենը մեկ տարի անց նա իր համախոհների հետ հեռացավ ՀՀՇ-ից և ստեղծեց ԱԺՄ-ն և հրաժարական տվեց կառավարության ղեկավարի պաշտոնից:
Ավելի վաղ՝ 1990 թվականի օգոստոսի 4-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ առաջնորդներից Լևոն Տեր–Պետրոսյանը ընտրվել էր Խորհրդային Հայաստանի խորհրդարանի նախագահ:
Օգոստոսի 6-ին Բաբկեն Արարքցյանը ընտրվել էր խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, իսկ կոմունիստ Գագիկ Հարությունյանը` տեղակալ:
Նկարում. ձախից աջ՝ Լևոն Տեր–Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Գագիկ Հարությունյան, խոսափողի մոտ՝ Վազգեն Մանուկյան
