Իրաքի հյուսիսում Թուրքիայի MIT-ի օպերացիայի հետևանքով 2 քուրդ զինյալ է սպանվել
ՀասարակությունԹուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են:
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարա շրջանում իրականացված ռազմագործողության հետևանքով սպանվել է 2 քուրդ զինյալ:
Նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալները ծրագրել էին անցնել հյուսիսիրաքյան Մեթինայի շրջանը և հարձակում կազմակերպել թուրք ուժայինների դեմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում «Pençe-Şimşek» և «Pençe-Yıldırım» ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Այս օպերացիաներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինակիր և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, F-16 կործանիչներ, ինչպես նաև ATAK ուղղաթիռներ։
Ավելին՝ այստեղ