Գողություններ՝ «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության Վեդու տեղամասից /Տեսանյութ/
ՀասարակությունՈստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որոնք իրացվեցին մայիսի 12-ին։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին Կոտայքի և Արմավիրի մարզի երկու բնակիչ։
Ըստ տեղեկությունների՝ նրանք գողացել էին Փոքր Վեդիի «Արարատ» ջրօգտագործողներ ընկերության ոռոգման ջրերը սնուցող կայանի պղնձե մալուխները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց նաև, որ նրանք ապրիլի 23-ի գիշերը գողացել են նույն ընկերության Վեդու տեղամասի ոռոգման ջրերի խորքային պոմպերը հոսանքով սնուցող կայանի պղնձե մալուխներ:
Գողոնը հայտնաբերվել է։
Ավելին՝ այստեղ