Հայերեն


Ինչպես պատժեցին Տիգրան Սարգսյանին

Քաղաքականություն

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, «Լրագիր»

Երեւանում հանդիպել ու ԵՏՄ հեռանկարների վերաբերյալ են զրուցել Սերժ Սարգսյանն ու ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Սարգսյանը պարբերաբար հանդիպում է ԵՏՄ անդամ երկրների նախագահների կամ վարչապետների հետ: Օրեր առաջ նա հանդիպել էր օրինակ Պուտինին, Պուտինից հետո հանդիպում է Սերժ Սարգսյանին: Ինչ որ բան փոխանցում է Պուտինից Սարգսյանին, թե ոչ: Դժվար է ասել, թեեւ Պուտինը դեռեւս օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանին ցույց տվեց, որ ոչինչ պետք չէ սպասել: Նա հայտարարեց, թե ամեն ինչ լավ է, Հայաստանի ՀՆԱ-ն էլ ԵՏՄ շնորհիվ աճում է 10 տոկոսով:
Սերժ Սարգսյանը Պուտինին չասաց ոչինչ, իսկ ահա Տիգրան Սարգսյանին այսօր ասել է, թե «ցավոք, անդամակցությունը (ԵՏՄ) համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»:
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի քաղաքացիների «աչքը ջուր կտրեց» ԵՏՄ էֆեկտ սպասելով, իսկ իրականում էֆեկտը հակառակն է:
Տիգրան Սարգսյանը խոսել է այն աշխատանքի մասին, որ կատարում են ԵՏՄ էֆեկտիվությունը բարձրացնելու ուղղությամբ, ասելով, թե Սերժ Սարգսյանը մեծ ջանք եւ ուշադրություն է դարձնում այդ հեռանկարին: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հանդիպման եւ ԵՏՄ օրակարգի հանդեպ մշտական ուշադրության համար:
Տիգրան Սարգսյանը երեւի թե լռել է Սերժ Սարգսյանի անուշադրության մասին: Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանն ուշադիր լիներ օրինակ Տիգրան Սարգսյանի հոդվածներին, օրինակ 2012 թվականի օգոստոսին ռուսական մամուլում լույս տեսածին, ապա ներկայում ԵՏՄ անդամակցության էֆեկտ չէր սպասի, այլ պարզապես կհրաժարվեր անդամակցել մի մաքսային միության, որի հետ Հայաստանը չունի ընդհանուր սահման:
«Բա որ ասում էի», այսօր մտքում թերեւս ասել է Տիգրան Սարգսյանը: Իսկ նա իսկապես ասում էր, որ Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի հիմնական ուղղությունը պետք է լինի Եվրոպան, իսկ Մաքսային միությունը խնդիր է, քանի որ չկա ընդհանուր ցամաքային սահման: Երեւի Սերժ Սարգսյանն ուշադիր չի եղել Տիգրան Սարգսյանի հոդվածի հանդեպ: Կամ չի հավատացել Սարգսյանին, կասկածել է, որ նա այդպես ինչ որ ծուղակ է պատրաստում իր համար:
Իհարկե, Տիգրան Սարգսյանն էլ հետո հանկարծ դարձավ Եվրասիական միության ջատագով, իսկ այժմ արդեն «մեծ ղեկավար» է այդ միությունում, թեեւ չի բացառվում, որ նրան պարզապես այդպես պատժել են իր դիրքորոշման եւ հոդվածի համար, ասելով` դե հիմա եկ ու զբաղվիր այն գործով, որը համարում էիր սխալ եւ անհեռանկար:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված