Հայերեն


«Սրբություն չունի դա»․ Յոնջլախցի Նորոն ներկայացնում է սպանության հանգամանքները. ով է նրա գլխին սարքած ոստիկանը

Հասարակություն

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ին սպանություն է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում, որը մինչ օրս, կարծես, լիովին բացահայտված չէ. ինչպես է իրականում տեղի ունեցել դեպքը, եւ ովքեր են մասնակիցները: Այս հարցերի լիարժեք պատասխանը գտնելու համար նախաքննությունը դեռ շարունակվում է:

Նախ՝ պաշտոնապես

Նշված օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներից իրենց մոտ տեղափոխված երիտասարդը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է: Խոսքը Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանի մասին է, ում, ըստ դեռեւս չպարզված տեղեկությունների, բժշկական կենտրոն են տեղափոխել նրա ընկերները` թողնելով ԲԿ-ի մուտքի մոտ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ սպանությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է քաղաքացի Ա. Հայրապետյանը եւ հարցաքննվել: Նա ցանկապատված տարածքի բետոնե սալիկների տակից ներկայացրել է ամերիկյան արտադրության «Gennings Firearms» տեսակի ատրճանակ, որն առգրավվել է: Նախաքննությունը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ձերբակալվածը Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանն է, ով այս գործով մեկ այլ ձերբակալված՝ 45-ամյա Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի ազգականն է: Վերջինս էլ իր հերթին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է: Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել Նորայր Ղազարյանը, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Վ. Գեւորգյանի սպանության եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով:

Ինչպես է դեպքը տեղի ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի եւ դրա նախապատմության մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները հայտնում են, որ սպանվածն ու ձերբակալվածներն իրար հետ որեւէ առնչություն չունեն: Պարզապես դեպքից օրեր առաջ նրանք «ճակատագրական բախում» են ունեցել: Այսպես՝ Սեւան-Երեւան մայրուղում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է թեթեւ վիճաբանության: Կիզակետում եղել են Արտակ Հայրապետյանը եւ ըստ նախնական տեղեկության` Վահե Գեւորգյանը, նրա ընկերները: Երիտասարդների վիճաբանության դրդապատճառը եղել է ճանապարհ չզիջելը: Երբ կողմերն իջել են իրենց ավտոմեքենաներից` միմյանցից պարզաբանում պահանջելու, զրույցի ընթացքում կամաց-կամաց «տաքացել» են, ապա Ա. Հայրապետյանն առաջարկել է փոխանակվել հեռախոսահամարներով՝ խնդիրն ավելի հանգիստ մթնոլորտում լուծելու համար: Մի քանի օր անց վիճաբանության մասնակիցներից մեկը, ում ինքնությունը դեռեւս հայտնի չէ (խոսվում է միայն այն մասին, որ նա, ըստ ամենայնի, վնասված մեքենայի տիրոջ եղբայրն է եղել), զանգահարել է Հայրապետյանին, պահանջել մեքենան նորոգելու համար նախատեսված համապատասխան գումարը` խոստանալով գումարը վերցնելուց հետո թեման մեկընդմիշտ փակել: Սակայն ամեն ինչ ավելի քան չկանխատեսված ընթացք է ունեցել: Բանն այն է, որ փոխանցելուց հետո Հայրապետյանից կրկին գումար են պահանջել` ասելով, թե տեղյակ չեն, որ նա պարտք ու պահանջ այլեւս չունի: Հասկանալով, որ հնարավոր են խնդիրներ եւ բախումներ, Արտակ Հայրապետյանն օգնություն է խնդրել Նորայր Ղազարյանից` Յոնջլախցի Նորոյից` կարծելով, որ միայն նա կարող է օգնել «տղայական ռազբորկայի» եզրահանգումն անելուն: Եվ Յոնջլախցի Նորոն այսպիսով հայտնվել է այս պատմության կիզակետում: Ինչ է պատմում Յոնջլախցի Նորոն «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին զրուցեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Նորայր Ղազարյանի` Յոնջլախցի Նորոյի հետ: Նա հայտնեց, որ պաշտոնական թույլտվություն է ստացել` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցելու համար: Ըստ Ն. Ղազարյանի` դեպքի մասին մինչ օրս իր հանդիպած բոլոր հրապարակումները իրականության հետ որեւէ աղերս չունեն: Մասնավորապես կալանավորը հայտնեց, որ դեպքի օրը 13 ավտոմեքենաներով իրեն անհայտ մոտ 25-30 անձինք զինված ներխուժել են իր առանձնատուն, որտեղ գտնվել են Արտակ Հայրապետյանը, իր կինն ու երեխան եւ տան վերանորոգում անող բանվորը: Զինված անձինք աղմուկ-աղաղակ են բարձրացրել, սպառնացել սպանել ներկա գտնվողներին. «Դրանք իմ կնոջը պատին են խփել, էրեխես մինչեւ էսօր վախից չի խոսում: Եղբորս չորս-հինգ տեղից խփել են, ինձ են խփել: Բա ի՞նչ, պիտի սպասեի` բոլորիս սպանեին, թողեին, դուրս գայի՞ն: Իհարկե, պիտի պաշտպանվեի ու ընտանիքիս պաշտպանեի»,- վրդովված պատմեց Նորայր Ղազարյանը` հավելելով. «Ես եթե պատրաստված լինեի, էդ 28 պերմյակովներին տեղում կսպանեի: Զինված, հարբած, դեղերի տակ իմ տուն են ներխուժել: Թող փորձաքննություն անեն ու համոզվեն»: Նորայր Ղազարյանը վստահեցրեց, որ ինքը միայն մի կրակոց է արձակել, մինչդեռ իր վրա բարդում են երկուսը: «Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ: Ինձ համար հիմա կարեւորը էրեխուս առողջությունն է, ընտանիքիս հանգիստ կյանքը: Հիմա եղբայրս էր, եկել էր իմ օգնույթունն էր խնդրում: Ո՞վ կպատկերացներ, որ դրանք` էդ 20 տարեկան լակոտները, կհարբեն, կհարձակվեն: Բա ինքնապաշտպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Հիմա ստից գրում են` նախկինում դատապարտվածն էսպես արեց, էնպես արեց: Առանց փաստեր ունենալու` ո՞նց են նման բաներ գրում: Ես իմ ճիշտն ունեմ: Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- շարունակեց կալանավորը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ո՞ւմ նկատի ունի՝ ծախված ոստիկան ասելով, Ղազարյանը պատասխանեց. «Ես էդ տղեն չեմ, որ իրա անունը սենց հրապարակեմ: Ինքը, որ կարդա, լավ էլ գիտի: Ինձ դեպքից հետո ծիծաղելով ասեց` Նորո, բա հեռախոս վերցնեիր, ոստիկանություն զանգեիր: Սրբություն չունի դա: Ես իմ անմեղությունն ապացուցելու եմ»: Նորայր Ղազարյանը հաստատեց տեղեկությունները, որ ինքը եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ազգականներ են. «Այո՛, ազգականներ ենք: Բայց դա էլ շահարկել պետք չէ: Ես ու էդ մարդը հարյուր տարի իրար չենք տեսել: Ու ինքը որեւէ միջամտություն չի ունեցել ու չի ունենա իմ գործերին: Ես ճշտով, հարգված մարդ եմ: Ես իմ արժանապատվությամբ եմ երդվում` շառ են անում: Ես դեռ շատ բացահայտումներ ունեմ անելու»: Թե ինչ բացահայտումներ կանի, եւ դրան հակառակ` ինչ քննություն կիրականացնեն քննիչները, ցույց կտա ժամանակը:

Տաթեւ Հարությունյան, Armlur

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է
Ամենադիտված