Հայերեն

«Այսօր մի ռեպորտաժ եմ տեսել, որում քաղաքապետարանի վարչության պետը գործի էր գնում քաղաքային տրանսպորտով»

Հասարակություն

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «Առավոտ»

Այսօր մի ռեպորտաժ եմ տեսել, որում Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը գործի էր գնում եւ աշխատանքից վերադառնում էր քաղաքային տրանսպորտով: Պաշտոնյայի նստած երթուղային տաքսիները եւ ավտոբուսները բարվոք վիճակում էին` բոլորը նստած, նստարանները քրքրված չէին, բոլոր պատուհանները փակվում էին, վերեւի անցքերից ոչ մի կաթիլ չէր թափվում: Ինչպես միշտ, մեր իշխանավորներին այլ իրականություն է «հանդիպում», քան մեզ` շարքային քաղաքացիներիս: Այսօր ես էլ եմ հասարակական տրանսպորտով գնացել գործի: Առավոտյան ժամը 8-ին իմ տնից` Զովունիից նստել եմ թիվ 74 երթուղայինը, որը շատ արագ այնպես լցվեց, որ հաջորդ կանգառներին կանգնելու տեղ էլ չմնաց: (Բայց դարձյալ արձանագրեմ մեր ժողովրդի դրական կողմերը` այդ նեղության մեջ մարդիկ իրար օգնում էին, նստածները վերցնում էին կանգնածների պայուսակները, հնարավորինս տեղ էին տալիս, ժպտում էին իրար, ծնողներն իրենց երեխաներին դպրոց էին տանում` կարեւորելով ուսումը): 8.45-ին Աջափնյակում` Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում, նստեցի թիվ 8 ավտոբուսը, որտեղ մարդիկ այնքան խցկված էին, որ դուռն ինձ վրա երկար ժամանակ չէր փակվում: Մենք իշխանավորների հետ ապրում ենք տարբեր` զուգահեռ, չհատվող իրականությունների մեջ: Չէի ասի, որ նրանց կյանքը մերինից ավելի թեթեւ է եւ լուսավոր, պարզապես նրանք ունեն, այսպես ասենք, «այլ տեսակի» խնդիրներ, որոնք տրանսպորտի, լույսի, գազի վարձի, ինչպես նաեւ վարկերը, պարտքերը փակելու հետ կապ չունեն: Նրանք, մասնավորապես, չեն սպասում, թե երբ են ստանալու աշխատավարձը` այդ ամենը մուծելու համար, եւ դեպրեսիայի մեջ չեն ընկնում, երբ ձմռանը գալիս է գազի հաշիվը: Հենց այդ տրամաբանությամբ էլ նրանց թվում է, որ հասարակական տրանսպորտի վիճակը բարվոք է: Իրականում Երեւանի քաղաքապետարանին չի հաջողվել լուծել այդ խնդիրը` ի տարբերություն աղբահանության, որտեղ առաջընթացն ակնհայտ է: Ասվում է` կլինեն ներդրումներ, բայց սպասեք թանկացումների: Ընդհանուր առմամբ տրամաբանական է: Բայց մտավախություն ունեմ, որ ես թանկացումից հետո էլ եմ նստելու իմ նկարագրած երթուղային տաքսիները, որոնք, իմ կարծիքով, պետք է ընդհանրապես վերացնել որպես քաղաքային տրանսպորտ: Ես երազում եմ այն ժամանակների մասին, երբ ես ավտոմատից կամ կրպակից կգնեմ քաղաքային տրանսպորտի միասնական տոմս, ինչպես որ դա անում եմ եվրոպական քաղաքներում, որ վարորդները կզբաղվեն միայն իրենց մեքենաները վարելով, կստանան աշխատավարձ, ոչ թե փողոցում իրենց կկոտորեն եւ իրար դեմ կպայքարեն «պլան կատարելու» համար: Քանի որ 25 տարում իշխանությունները չկարողացան դա կազմակերպել, ուրեմն այս վիճակը ինչ-որ մեկին պետք է: 

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված