Լևանդովսկին կարող է տեղափոխվել Փարիզ, եթե Մբապեն հեռանա
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումը:
L’Equipe-ի հաղորդմամբ, 7 տարի անց լեհ հարձակվողը պատրաստ է նոր մարտահրավերների: Եթե առաջիկա ամռանը Կիլիան Մբապեն հեռանա ՊՍԺ-ից, Փարիզում նրան կարող է փոխարինել Ռոբերտ Լևանդովսկին:
32-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ:
Լևանդովսկին Մյունխեն է տեղափոխվել 2014 թ-ին Դորտմունդի «Բորուսիայից»: