Եվս մեկ քաղաքական ուժ, որը կմասնակցի ընտրությունների
ՔաղաքականությունԱյսօր ՀԱԿ համագումարին իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը հարց ուղղեց իր թիմակիցներին` ուզո՞ւմ են մասնակցել արտահերթ ընտրություններին, թե՝ ոչ: Ի պատասխան ՀՀ առաջին նախագահի հարցադրման, դահլիճից հնչեցին ծափեր՝ ի նշան համաձայնության:
Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ կմասնակցեն, եթե վարչությունը որոշի մասնակցել. Ինքնստինքյան հասկանալի է, որ կոնգրեսի ցուցակը գլխավորելու պատասխանատվությունը ջարդվելու է իմ գլխին: Դժվար է լինելու, բայց մի ճշմարտություն կա. Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի ողջախոհության ճրագը չմարի»,- ասաց Տեր-Պետրոսյանը և դահլիճում կրկին հոտնկայս ծափողջյուններ և «Լևոն, Լևոն» վանկարկումներ հնչեցին:
Ավելին՝ այստեղ