Էն աշխարհից հետ բերեցին, հիվանդանոցում եմ ու շատ վատ. Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով
LifeStarnews-ին հայտնի է դարձել, որ Արա Մարտիրոսյանն առողջական խնդիրներ ունի:
Երգիչը հիվանդանոցում է: Նա վարակվել է կորոնավիրուսով եւ ստիպված է եղել հետաձգել իր համերգը Պյատիգորսկում:
Արան տեսանյութ է հրապարակել եւ հայտնել, որ արդեն 12 օր է, ինչ հիվանդանոցում է: Արայի խոսքով՝ բժիշկները նրան հետ են բերել այն աշխարհից, հիմա էլ շատ վատ է:
Ըստ տեսանյութի՝ Արան շնչում է ապարատի միջոցով:
Երգիչը նաեւ ներողություն է խնդրել համերգի հետաձգման համար:
Starnews-ը ներկայացնում է Արա Մարտիրոսյանի տեսանյութը՝ հիվանդանոցից:

Ավելին՝ այստեղ