Կրկին մահ՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո․ Ինդոնեզիան դադարեցրել է դրա օգտագործումը
ԱշխարհԻնդոնեզիայի առողջապահության նախարարությունը դադարեցրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի շուրջ 450,000 դոզայի բաշխումն այն բանից հետո, երբ պատվաստումից 11 օր անց պացիենտներից մեկը մահացել է, գրում է Jakarta Globe թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների, մայիսի 5-ին 22-ամյա տղամարդը պատվաստվել է AstraZeneca-ով: Նրա ընտանիքի խոսքերով, տղամարդու մոտ սկսել է գլխացավեր, բարձր ջերմություն և մկանային ցավեր: Մեկ օր անց նրա ախտանիշները սրվել են և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հետո նա մահացել է: