Խոսնակը չգիտի՝ Պուտինը ստացել է արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նամակը, թե՝ ոչ
ՔաղաքականությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Արցախի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ հիմա լուրջ ջանքեր են գործադրվում սահմանին լարվածությունը թուլացնելու, իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Պուտինը ստացել է ռազմական օգնության մասին Նիկոլ Փաշինյանի նամակը:
Նա միայն նշել է, որ բոլոր այդ հարցերը ոչ մեկ անգամ քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կարգավորելու համար: