Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Լուկաշենկոյին
ՔաղաքականությունԱյսօր հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:
Երկու երկրների ղեկավարները խոսել են այն իրավիճակի մասին, որը կա երկրներում, մտքեր են փոխանակել ակտուալ հարցերի, առկա մարտահրավերների ու սպառնալիքների մասին:
Կողմերը խոսել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին: