Բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել /Տեսանյութ/
ՀասարակությունԱՄՆ Այովա նահանգի Սիբլի քաղաքի մոտակայքում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել կամրջի փլուզման պատճառով: Դեպքի վայրից տեսանյութեր են հայտնվել սոցիալական ցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես է երկինք բարձրանում հսկայական ծուխը:
Դատելով կադրերից՝ առնվազն երկու տասնյակ վագոն է դուրս եկել ռելսերից: Ներկայումս տարածքում աշխատում են փրկարարների և վտանգավոր քիմիական նյութերի մասնագետները: Միաժամանակ հայտարարվել է տարհանման մասին՝ 8 կիլոմետր շառավղով:
Ավելին՝ այստեղ