Փաստորեն դուք ոչ թե իշխանափոխություն եք ուզում, այլ ուզում եք Սերժին, Սաշիկին, Լիսկային փոխարինեք ձեր Սերժով, ձեր Սաշիկով, ձեր Լիսկայով
BlogՎարուժան Բաբաջանյանը գրում է․
Հենց հարցադրումներ են հնչում՝ «մեղք չէի՞ն բա սպանված ոստիկանները», ջեբից ծալված պատասխաններ են հանում՝ «բա Լիսկան, Սաշիկը, փլանը, ֆստանը մարդ են սպանել ու անպատիժ մնացել»...
Դե լավ ա, դուք էլ սպանեք, մորթեք, դանակահարեք, ու՞մ եք սպասում...
Փաստորեն դուք ոչ թե իշխանափոխություն եք ուզում, այլ ուզում եք Սերժին, Սաշիկին, Լիսկային փոխարինեք ձեր Սերժով, ձեր Սաշիկով, ձեր Լիսկայով...
Իսկ ուրիշի դժբախտությամբ ուրախացողները դեռ տաք են։ Երբ ձեր քթին կկպչի սեփական հարազատի արյան հոտը՝ երևի էդ վայրենի խրախճանքը կթարգեք... Ո՞նց կարելի ա արդարացնել սպանությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից...
Հա, մեկ էլ խիստ պայքարող ոմանք արդեն բոլոր սահմանները տրորել են...
Շուտով իրանց իրական դեմքերը անձամբ ես ցույց եմ տալու...
Թե չէ գողն առաջինն ա գոռում՝ «բռնեք գողին»։