Հայերեն

Ռուսաստանն, իհարկե, չի կարող աջակցել Ալիևի հայտարարություններին, թե Երևանն էլ է պատկանում Ադրբեջանին. Զատուլին. «Հրապարակի»

Քաղաքականություն

«Հրապարակի» զրուցակիցն է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

- Պարոն Զատուլին, ինչպես գիտեք, արդեն 5 օր է՝ բանակցություններ են ընթանում Սյունիքում՝ ադրբեջանցիների հետ, և այդ բանակցություններին մասնակցում են ռուս խաղաղապահները՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, արդյոք խաղաղապահները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են այս կոնֆլիկտը հարթելու գործում։

- Խաղաղապահները փորձում են կարգի հրավիրել, փորձում են խաղաղ ճանապարհով լուծել ստեղծված խնդիրը, և ես կարծում եմ, որ դա ամբողջովին համապատասխանում է նրանց մանդատին և մասնագիտական պարտքին։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, ցավոք, հակասական տեղեկություններ են գալիս, բայց եթե հավատանք Հայաստանի վարչապետի աշխատակազմից եկող տեղեկություններին, ապա ադրբեջանցի զինվորականները հեռացել են այն տարածքներից, որտեղ մտել էին, կարելի է համարել, որ դա թե՛ խաղաղապահների և թե՛ ընդհանրապես Ռուսաստանի աշխատանքի արդյունքներից մեկն է։

- Իսկ ի՞նչ եք կարծքում, հայկական կողմը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է։ 

- Ես հույս ունեմ, որ Հայաստանի համար հերիք է այն, որ Ռուսաստանն արդարության և օրինականության կողմնակիցն է, և որպեսզի սահմանները չխախտվեն, հատկապես այսպես միակողմանի․․․, այդ առումով ուզում եմ ասել, որ եթե խոսենք Հայաստանի կառավարության մասին, ապա ջանքեր, իհարկե, գործադրում են, բայց որ խնդիրն առաջացել է ի սկզբանե, ինձ թվում է, մեղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնհայտ միակողմանի գործողություններ է անում, այլև, ցավոք, Հայաստանի ներկայիս իրավիճակինը, որը ներքաղաքական առումով բաժանված է, որի զինված ուժերն ու սահմանապահ զորքերը պատշաճ մակարդակի վրա չեն, և այս դեպքը թույլ է տալիս ասել, որ Հայաստանի անվտանգությունը ցածր մակարդակի է։

- Հայաստանում լուրեր են պտտվում, որ Փաշինյանն Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների է եկել Տավուշի և Արարատի մարզերում 10 գյուղ, ինչպես նաև Սյունիքի միջանցքը տալու մասին։ Ռուսաստանին, Ձեր կարծիքով, ձեռնտո՞ւ է դա։ 

- Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ խոսակցությունները․ այդ խոսակցությունների բնույթը, հիմքերը և հենց խոսակցություններն ինձ ծանոթ չեն, ոչինչ ասել չեմ կարող։

- Լավ, ուրիշ կերպ ձևակերպեմ հարցս․ Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Ռուսաստանին դա ձեռնտո՞ւ է։

- Ես կատեգորիկ այն բանի կողմնակիցն եմ, որ Ռուսաստանը ճշգրիտ կատարի իր վրա վերցված պարտավորությունները։ Եթե հայկական կողմը, որպես Ռուսաստանի դաշնակից, համարում է, որ իր իրավունքները խախտվել են, որ իր դեմ տեղի է ունեցել ոչ բարեկամական ակտ, որը կարող է առաջ բերել ՀԱՊԿ-ում պրոցես սկսելու հարց, եթե հայկական կողմը տեղի ունեցածը համարում է հարձակում, ապա մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք այդպիսի դիմումը, որը, իմ կարծիքով, արդեն արվել է։ Ռուսաստանը, վստահաբար, կողմնակիցը չէ ինչ-որ տարածքների գրավմանը, որն ինչ-որ մեկը համարում է իրենը։ Եթե դատենք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից, ապա նախկինում և լրիվ վերջերս էլ նրանք համարում են, որ Երևանն էլ է պատկանում Ադրբեջանին, ադրբեջանական հող է և այլն, բայց Ռուսաստանը, իհարկե, չի կարող աջակցել նման հայտարարություններին և աջակցել այդօրինակ գործողություններին։ Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ այդ հարցը լուծվի առանց արյունահեղությունների և խաղաղ ոգով, և հենց դրա համար են բոլոր ջանքերը»,-գրում է թերթը։

Ավելին՝ այստեղ

Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման Ավետիսյան
Ամենադիտված