1999թ․ Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվել էր երեք քրեական գործ. Ինչու էին նրա համար ակցիայի ժամանակ կենդանի այծ տարել
ՀասարակությունԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱԴԱ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
1999թ․ «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվել էին երեք քրեական գործեր՝ Արտաշես Գեղամյանին անձնական վիրավորանք հասցնելու համար, հարկային տեսուչներին կազյոլ անվանելու և ԵՊՀ դասախոսներից մեկին վիրավորելու համար։ Մենք էլ «ազատ խոսքի» ջատագովներս կազմակերպել էինք Նիկոլի պաշտպանությունը։ Նախագահական նստավայրի առջև ցույցեր էինք կազմակերպում։ Հերթական ցույցի ժամանակ «կոզյոլ» անվանելը արդարացնելու համար բերվել էր նաև կենդանի այծ։ Ի վերջո, իշխանությունները տեղի տվեցին և քրեական հետապնդումները կարճվեցին։
Երկու օր առաջ նույն Նիկոլ Փաշինյանի համերկրացի Սևադա Ղազարյանը համարելով վարչապետի պաշտոնակատար կոչեցյալին դավաճան, ԱԺ դարպասների մոտ էր բերել կենդանի էշ։ Սևադա Ղազարյանն իր արարքը բացատրել էր, որ ըստ իջևանյան սովորույթի դավաճանին պետք է թարս նստեցնել էշին։ Ի տարբերություն, «նախկին, հանցավոր ռեժիմի», այս անգամ «ժողովրդի վարչապետի» հրահանգով Սևադա Ղազարյանը բռնի ուժով բերման ենթարկվեց։
Բայց պաշտոնակատարը դրանով չբավարավեց։ Այսօր պարզվեց, որ Սևադա Ղազարյանի տանը խուզարկություն է կատարվել և Սևադայի «ջեբը պլան են քցել», ինչպես հին «բարի» խորհրդային տարիներին։
Ավելին՝ այստեղ