Քարդաշյանը դստերը տարել է էրոտիկ ամսագրի նկարահանումներին (տեսանյութ)
LifeՀեռուստաաստղ Քիմ Քարդաշայնը չի դադարում զարմացնել։ Վերջերս Քիմը նկարահանվել է Love ամսագրի էրոտիկ վիդեո ամսագրում, որի նկարահանումներին ներկա է եղել նաև Քիմի երեքամյա դուստրը՝ Նորթը։
spletnik.ru-ն գրում է, որ Քիմի վերադարձից հետո նրանց ընտանիքում չեն դադարում տարօրինակ իրադարձություններ կատարվել։ Հեռուստաաստղը նկարահանումներից մի քանի կադր է հրապարակել, որոնցից մեկում նա ներքնազգեստ, բարձրակրունկ կոշիկներ ու վերարկու է կրում, իսկ ծնկներին փոքրին Նորթն է նստած։
Քիմը որոշել է փոքրիկ դստերն արդեն սովորեցնել, թե ինչպես է պետք էրոտիկ տեսք ունենալ։ Բոլոր երկրպագուները զայրացած են, քանի որ բոլորը կարծում են, որ նման նկարահանումներն երեքամյա աղջնակի տեղը չեն։