Հռոմի պապը խոսել է Իրանի արտգործնախարարի հետ
ՀասարակությունՀռոմի պապ Ֆրանցիսկոսը և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել են Վատիկանում: Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը․ այցի նպատակը չի նշվում:
Բացի Պապի հետ հանդիպումից, նախատեսվում է, որ Իրանի արտգործնախարարը բանակցություններ կվարի իր իտալացի գործընկեր Լուիջի Դի Մայոյի և Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրոյի հետ:
Նշվում է, որ շաբաթ օրը Հռոմ ժամանած Զարիֆն առաջարկել է Իսրայելին միջազգային դատարանի առաջ կանգնեցնել «պաղեստինցիների դեմ ռազմական հանցագործությունների համար»: