Հայերեն


«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

Հասարակություն

Գարիկ Ավետիսյանը բուժկետի վարորդ է եղել և պատերազմը սկսվելուն պես` վիրավորներին է դիրքերից հոսպիտալ տեղափոխել։ Նա պատերազմից պահած մի «իր» ունի, որի շնորհիվ ողջ է մնացել։ 

Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ չորս կողմը վիրավորներ էին, իսկ ժամկետային զինծառայող Գարիկ Ավետիսյանի գործը նրանց հոսպիտալ հասցնելն էր, հրաշք է տեղի ունեցել. նոյեմբերի 3-ին, երբ բուժկետի վարորդ Գարիկը փորձում էր փրկել գումարտակի շտաբի պետ մայոր Գևորգ Գասպարյանի կյանքը, որի գլխին դիպուկահարի 2 գնդակ էր կպել, կրակեցին նաև Գարիկի վրա, բայց նա ողջ մնաց։

«Մտքիս դրել էի ամեն գնով շտաբի պետին հոսպիտալ հասցնել, սակայն թշնամին արդեն Մարտունի էր մտել։ Չորս կողմից կրակում էին, շրջանցել չկարողացա և որոշեցի ուղիղ դեպքի վայր քշել։ Հետո մայորին գրկեցի, որ դուրս հանեմ, ուժս չհերիքեց և ընկա, հենց այդ պահին կրակեցին ինձ վրա։ Փամփուշտը պահեստատուփին կտավ, որը զրահաբաժկոնիս էր փակցված, ու ձեռքիս տակով անցավ։ Աչքերս թոզ լցվեց, բուժակը գոռաց` «լա՞վ ես, սա՞ղ ես»։ Խորը շունչ քաշեցի, տեսա, որ շունչս գնում է, սաղ եմ»,–պատմում է Գարիկը։

Патронташ Гарика Аветисяна
 

Փամփուշտը թեթև քերծել էր Գարիկի ձեռքը` անսովոր տաքություն էր զգում։ Տղան խոստովանում է` չէր ուզում հագուստը հետ քաշել և նայել` ինչ է եղել, քանի որ միշտ ամենաշատը վախեցել է վիրավորվելուց։

Гарик Аветисян во время войны
 

«Մտածում էի` ավելի լավ է` մեռնեմ, քան տեսնեմ, որ այդքան մարդ չի կարողանում փրկվել։ Լինում էին դեպքեր, որ երբ հասնում էինք վիրավորների մոտ, մի քանի տեղից գոռում էին «սկոռի՜», և չգիտեի` ում մոտենամ։ Ինձ համար կարևոր էր վիրավորներին հոսպիտալ հասցնել, ինչպես մայոր Գասպարյանի դեպքում արեցի»,–հիշում է Գարիկը և հավելում` մայորը 3 օր կոմայի մեջ մնալուց հետո, ցավոք, մահացել է...

Гарик Аветисян во время войны
 

Գարիկի տեսած պատերազմը

Գարիկին հանդիպում եմ Ստեփանակերտի հյուրանոցում, որտեղ մենք ենք օթևանել։ Հանդարտորեն, հանգիստ ձայնով նա ինձ պատմում է պատերազմի օրերի դեպքերից։ Դրական բաների մասին պատմելիս մեղմ ժպտում է, բացասականի ժամանակ հայացքը բռնացնել չի լինում։ Գարիկը չի սիրում շատ մանրամասն պատմել, թե ինչ է արել, ում է օգնել. ասում է` իր պարտականությունն է ընդամենը կատարել, բայց մեկ–երկու պատմություն, այնուամենայնիվ, կարողանում եմ «պոկել»։

Պատերազմը սկսվելուն պես Գարիկը գործի է անցել. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան նրան արթնացրել են և ասել, որ կռիվ է սկսվել։ Գարիկի` բուժկետից դուրս գալն ու նրանց գնդին հարվածելը մեկ է եղել. որպես բուժկետի վարորդ` Գարիկը շտապել է վիրավորներին հոսպիտալ հասցնել, սակայն մտքով անգամ չի անցել, որ նման ահասարուռ տեսարանի կհանդիպի. ԱԹՍ-ի ռմբակոծման հետևանքով վիրավորում ստացած 5 տղաներից 4-ի ոտքերը կտրվել էին։

«Առաջինն ինձ հետ ծառայած ընկերոջս` Արարատ Թորոսյանին նկատեցի և տեսա` ոտքերը չկան։ Շատ ազդվեցի, իրար էի խառնվել... Որոշ ժամանակ անց ինձ հավաքեցի, գրկեցի ընկերոջս ու պատգարակի օգնությամբ մեքենա տեղափոխեցինք։ Մինչև հոսպիտալ կհասնեինք, ես ու բուժակը նրա ոտքերը վիրակապեցինք, ցավազրկեցինք։ Արարատը հանկարծ ինձ ասաց` «Մորս կասեք, որ շատ եմ սիրում իրեն»։ Հունից դուրս եկա ու ասացի` հենց դու էլ ասելու ես այդ խոսքերը, և շատ արագ հոսպիտալ տարա նրան»,–պատմում է Գարիկը։

Նա հավելում է` Արարատն այժմ տանն է, իր ընտանիքի կողքին։

Գարիկը կարողացել է իր մեջ ուժ գտնել առաջին օրվա շոկը հաղթահարելու և իր գործը շարունակելու համար։ Այս հարցում նրան օգնել են մոր և ընկերուհու զանգերը։ Ասում է` մոր սիրտն ասես վկայում էր` ամեն անգամ զանգում էր այն ժամանակ, երբ ինքը վիրավոր տեղափոխելիս էր լինում, բայց իրեն հաջողվում էր այնպիսի տպավորություն թողնել, թե իբր ամեն ինչ լավ է, իսկ վիրավորներն այնքան էլ ծանր վիճակում չեն։

Гарик Аветисян во время войны
 

Գարիկը հիշում է` երբ ծանր վնասվածքով զինվորի էր տեղափոխելիս լինում, ողջ ճանապարհին խոսում էր նրա հետ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Վիրավորներին ասում էր նաև` իբրև թե տեսել է` ինչքան հերոսաբար էին կռվում և ֆիքսել, որ պատահաբար են վիրավորվել։ Այս մասին պատմելիս Գարիկը ժպտում է` եղել են դեպքեր, երբ վիրավորն այնքան է ոգևորվել, որ հոսպիտալ չհասած` խնդրել է իրեն հետ տանել։

Գարիկն ասում է, որ վիրավորներին օգնության հասնելու պահին չէր գիտակցում` ինչ պատասխանատվություն կա իր վրա։ Երբեք չի մտածել, որ կզոհվի, և ինչքան էլ համեստաբար թաքցնում է, սակայն պարզից էլ պարզ է` շատ դեպքերում է իր կյանքը վտանգել մյուսներին փրկելու համար։

Гарик Аветисян
 

«Երբեք չեմ մտածել` այ, ընկերուհի ունեմ, ավելի լավ է` այսինչ տեղը ես չգնամ։ Ո՛չ, հակառակի մասին եմ մտածել` եթե ես ընկերուհի ունեմ, ապա մյուսներն ընտանիք, երեխա ունեն։ Չի եղել դեպք, որ չկարողանամ օգնել վիրավորին. երբ որևէ մեկին հասցնում էի հոսպիտալ, գրանցում էի նրա տվյալները և հետո զանգում, վիճակը ճշտում»,–ասաց Գարիկը։

Гарик Аветисян с подругой
 

Նա հիշում է` միայն մեկ դեպք է եղել, որ վիրավորին տարել է հոսպիտալ և այլ վիրավորի օգնության շտապելու ճանապարհին զանգել ու ասել են, որ նա մահացել է։ Ինքն իրեն է մեղադրել, բայց հետո վստահեցրել են` վիրավորի վիճակն իրոք ծանր է եղել, իսկ Գարիկն իր գործը պատշաճ կերպով է կատարել։

Իսկ վերջերս նաև ճիշտ հակառակն է եղել. մի զինծառայող` Քաջիկ անունով, գտել է Գարիկին և շնորհակալություն հայտնել։ Քաջիկն ասել է` նրա շնորհիվ է այժմ կարողանում գրկել իր փոքրիկին, որը պատերազմից հետո է ծնվել։ Ասում է` նման լավ զգացողություն չէր ապրել դեռ։ Գարիկը հիշում է` Քաջիկը ոտքի ու ձեռքի շրջանում բեկորային վնասվածքներ էր ստացել, կրակոցների տակ է նրան շտապօգնության մեքենային հասցրել։

Гарик Аветисян
 

«ԱԹՍ–ն հարվածում էր, ես էլ Քաջիկին էի փորձում հանել։ ԱԹՍ–ի հարվածը մի պահ մեր մեքենան էլ շպրտեց, բայց բախտներս բերեց` մեքենան չվնասվեց։ Երբ կրակում էին, Քաջիկին գրկում, գետնին էինք արագ պառկում. ցավից գոռում էր, բայց ես բացատրում էի, որ պետք է դիմանա, ավելի լավ է` հիմա ցավի, քան երկուսով մեռնենք»,–ասում է Գարիկը։

Ավելին ՝ այստեղ 

Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնիՉհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին
Ամենադիտված