Դեմկուսն ու Տիգրան Արզաքանցյանը միասին կմասնակցեն արտահերթ ընտրություններին
Քաղաքականություն«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամի» նախագահ Տիգրան Արզաքանցյանն այսօր հուշագիր ստորագրեցին՝ արտահերթ խորհրդարանական ընրություններին միասին մասնակցելու համար։
Ըստ հուշագրի տեքստի, կողմերը մտադրություն ունեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի լուծեն ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները։
Արամ Սարգսյանի խոսքով, իրենք գալու են 4 հիմնական խնդիր լուծելու. «Մենք պետք է ձևավորենք նոր որակական հարաբերություններ ՌԴ-ի և Իրանի, Չինաստսնի և մեր մյուս դաշնակիցների հետ։ Մենք պետք է բոլոր խնդիրները մեր ուժերով լուծենք, որ մեր կողքին կանգնեն, մեզ օգնեն»։
Տիգրան Արզաքանցյանն էլ իր խոսքում ասաց, որ հիասթափված չէ, պատրաստ է իր ողջ ուժն ու կապերը ներդնել՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։
«Մենք շուտով ունենալու ենք համագումար, որի ընթացքում ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ցույց ենք տալու, թե ինչ ենք ուզում և ինչ ենք կարող անել։ Մեր ուժերը մեր մեջ են ու մենք պետք է ցույց տանք»,- նշեց նա։