Ինչու է հրաժարական տվել Շվեդիայի ամենաերիտասարդ նախարարը
ԱշխարհՇվեդիայի կառավարության պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը` 29-ամյա Աիդա Խադզիալիչը, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ոստիկանները նրան բռնել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելիս, փոխանցում է BBC-ն:
Նա զբաղեցնում էր Շվեդիայի գիմնազիաների հարցով նախարարի պաշտոնը և իր հրաժարականի մասին հայտարարել է օգոստոսի 13-ին` հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշվում է, որ օգոստոսի 11-ին նախարարը մեկ գավաթ կարմիր և մեկ գավաթ սպիտակ գինի է խմել: Երեկոյան նրան կանգնեցրել են ստուգելու համար Կոպենհագենից Մալմյո ճանապարհին:
Անձամբ Խադզիալիչը տեղի ունեցածն անվանել է «կյանքում իր ամենամեծ սխալը»:
«Շատերը հիասթափված են ինձանից, ես ինքս բարկանում եմ իմ վրա և խորապես զղջում»,- ասել է նախարարը: