Հայերեն


ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովել է ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով

Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը հրապարակել է 2020թ.-ի տարեկան հաշվետվությունը` ՖՀՄՍ համապատասխան: Տարվա արդյունքներով բանկն ապահովել է վերջին տարիների կտրվածքով ռեկորդային շահույթ՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով: Զուտ տոկոսային եկամուտը կազմել է 23,1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 10% աճ: Զուտ  կոմիսիոն եկամուտներն աճել են 28%-ով և կազմել 3 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում աճել են 8,6%-ով և կազմել 333,8 մլրդ ՀՀ դրամ: Վարկային պորտֆելը գրանցել է 7,7% աճ՝ մինչև 227,7 մլրդ ՀՀ դրամ՝ կազմելով Բանկի ընդհանուր ակտիվների 68,2%: Ֆիզիկական անձանց վարկերն աճել են 9,1%-ով՝ մինչև 184 մլրդ ՀՀ դրամ,  իրավաբանական անձանց վարկերը` 2,4%-ով՝ մինչև 43,6 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունների ծավալը կազմել է 284,1 մլրդ ՀՀ դրամ (+9,5%), որից 261 մլրդ ՀՀ դրամը ներգրավված միջոցների ծավալն է (+7%):  

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է Հայաստանի բանկային շուկայում իր դիրքերը հիմնական ցուցանիշներով և առաջատար է դրանցից որոշների գծով: Տարվա արդյունքներով Բանկի սպառողական վարկերի պորտֆելը կազմում է 94 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 21%-ին: Թողարկված վճարային քարտերի քանակը հասել է  360 հազարի (շուկայում մասնաբաժինը` 14%), աշխատավարձային քարտեր՝ 96 հազար (15%), կենսաթոշակային քարտեր` 114 հազար (36%): Վճարված դրամական փոխանցումներ ծավալը կազմել է 88,3 մլրդ ՀՀ դրամ, որը համապատասխանում է շուկայի մասնաբաժնի 13,5%-ին:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար դիրքեր է գրավում նաև պետական ծրագրերի սպասարկման ծավալով՝ 2020թ.-ին ավելացնելով այդ ցուցանիշը 28%-ով՝ մինչև 81,5 մլրդ ՀՀ դրամ: Բացի այդ, Բանկը ներկայումս ունի մասնաճյուղերի և բանկոմատների ամենալայն ցանցը:  

2020թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակել է ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ  բիզնեսի ակտիվ զարգացումը: Բանկն առաջին անգամ մեկնարկել է օնլայն ապառիկ և սպառողական վարկավորում, վճարային մատանիներ, մանկական, պատանեկան, ուսանողական քարտեր, ինչպես նաև մի շարք նոր վարկային ծրագրեր՝ խոշոր ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ: Բանկը բացել է Հայաստանում առաջին հիփոթեքային կենտրոնը` միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Մանրածախ բիզնեսի պրոդուկտների շարքի և հաճախորդների հեռահար սպասարկման ուղիների ընդլայնման շնորհիվ 2020թ.-ին Բանկն ապահովել է նոր հաճախորդների ներգրավում և գործող հաճախորդների հավատարմության բարձրացում: Ակտիվ ֆիզիկական անձ հաճախորդների թիվը հասել է 561 հազարի, ինչը կազմում է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը:

Բրոքերային սպասարկման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է բրոքերային սպասարկման ծառայությունը՝ ռուսական և միջազգային արժեթղթերի շուկաներում բրոքերային գործարքներ կնքելու էլեկտրոնային հասանելիություն Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои Инвестиции» բջջային հավելվածի միջոցով:

Միջին և փոքր բիզնեսում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆինանսավորվել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Թել-Սելլ» ՓԲԸ-ն, «Տոյոտա Երևան» ավտոսրահը, «Արդիս» ՍՊԸ-ն, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն և այլն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Տնօրինության Նախագահ - Գլխավոր-տնօրեն Իվան Տելեգինը մեկնաբանել է. «Չնայած 2020թ․-ի օբյեկտիվ բարդություններին՝ մեզ հաջողվեց գրանցել ռեկորդային շահույթ: Մենք բարելավել ենք մեր պրոդուկտների և ծառայությունների որակը, բարձրացրել ենք Բանկի բիզնես-գործընթացների արդյունավետությունը և կառավարելիությունը: Բանկի ռազմավարական ծրագրի շրջանակներում 2021թ.-ին մենք նախատեսում ենք այնպիսի կարևոր նախագծերի մեկնարկ, ինչպիսիք են անցումը Մուլտիկարտա պրոցեսինգային կենտրոնին՝ քարտապանների սպասարկման որակի բարելավման նպատակով, անցումը նոր՝ տեխնոլոգիապես հագեցած Մոբայլ/Ինտերնետ բանկ համակարգերի, Armenian Guide բջջային հավելվածի հիման վրա ազգային տուրիստական քարտի, դրամական փոխանցումների սեփական համակարգի: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի ակտիվորեն մասնակցել կառավարության բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, այդ թվում, աջակցելով գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացմանը»:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնիՉհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա ՂուկասյանԻնչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան Դու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբ
Ամենադիտված