Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ
ՀասարակությունՌուսաստանն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու օպերատիվ կապ է պահպանում զինվորականների ու սահմանապահների գծով: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ: Ռուսական կողմն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին լարվածությունը թուլացնելու հարցում՝ դա անելով բարձրագույն ու բարձր մակարդակներում պարբերական շփումների միջոցով: Օպերատիվ կապ է պահպանվում զինվորականների ու մեր երկրի սահմանապահ ծառայության գծով»,-ասված է մեկնաբանության մեջ:
Ավելին ՝ այստեղ