Արտակարգ դեպք. Վրաերթի է ենթարկվել 14-ամյա քաղաքացի․ վերջինս մահացել է
ՀասարակությունՄայիսի 18-ին, ժամը 17:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Գ., ծնված 1962 թ․) վրաերթի է ենթարկել Ս. Հ.-ին (ծնված 2007 թ․)․ վերջինս հեծանիվով է եղել։
Ավելին ՝ այստեղ