Հայերեն


Տիգրան Արզաքանցյանն ու Հայաստանի Դեմոկրատական կուսակացությունը համախմբվել են մեկ գաղափարի շուրջ

Քաղաքականություն

Այսօր գործարար Տիգրան Արզաքանցյանի և Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հետագա ծրագրերն են՝ բաց կուսակցական ցուցակի ձևավորումը և ԱԺ առաջիկա ընտրություններին թեկնածուների առաջադրումը։ Կուսակցության հավանական դաշնակիցներն են՝ Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրականում անտարբեր չեն ժողովրդի հետագա ճակատագրի նկատմամբ։

Համագործակցության հուշագրի ստորագրումից հետո Տիգրան Արզաքանյանն ու Արամ Սարգսյանը հանդես են եկել ելույթով։

Տիգրան Արզաքանցյանը հուշագիրը ստորագրելուց հետո ընդգծել է, որ  որոշել է համագործակցել հենց դեմոկրատական կուսակցության հետ, քանի որ դրա գաղափարախոսությունը մոտ է իրեն: Բացի այդ, նախկինում Արամ Սարգսյանի հետ համագործակցության փորձ արդեն եղել է, և Արզաքանցյանն այն հաջողված է համարում։ Նա հայտարարել է, որ ընտրություններին վճռական է տրամադրված, մտադիր չէ հրաշքների սպասել․
«Մի քանի ամսվա ծանր տարած  ձախողված պատմության  պատճառներ դրա համար ես որոշեցի  համախմբել մեր քաղաքական գործիչներից  լավ և առողջ խումբ ստեղծել  ու միանալ Դեմոկրատական կուսակցության կողքին, որ կարողանանք մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կարողանանք մեր գաղափարներով համախմբված  խմբով մեր պետությանը  և մեր ժողովրդին պիտանի լինենք։ Ես  2012 թվականին երբ դուրս եկա խորհրդարանից  այլևս չէի ուզում զբաղվել քաղաքականությանմբ։ Բայց միշտ հետևողական եմ եղել  հատկապես  44-օրյա պատերազմից հետո  երբ ձախողվեցինք և մեծաթիվ զոհեր տվեցինք, ունեցանք տաս հազարից ավել հաշմանդամներ, հիսուն հազարից  ավել ժողովուրդ մնացել է անօթևան և դարձել է փաստական, ունենք գերիներ, մեծ տնտեսական կորուստ և ես մեր հանրությանը ուզում եմ ասել, որ ինչկան կարողանամ կհամախմբեմ մեր ժողովրդին, որ լինենք միասին և հզորանանք, ինձ համար նշանակություն չունի նախկինն ու այսօրվա  եղած ղեկավարությունը քանի որ մենք պետք է բոլորով համախմբված լինենք, որ թշնամին իմանա իր տեղը»։

Նա նաև իր խոսքում ասել է, որ հիասթափված չէ,  և պատրաստ է իր ողջ ուժն ու կապերը ներդնել՝ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար։ «Մենք շուտով ունենալու ենք համագումար, որի ընթացքում ներկայացնելու ենք մեր ծրագիրը, ցույց ենք տալու, թե ինչ ենք ուզում և ինչ ենք կարող անել։ Մեր ուժերը մեր մեջ են ու մենք պետք է ցույց տանք»։


 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ  նշել է, որ ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ որոշումը պայմանավորված է մի քանի գործոններով, ինչպես նաև մի շարք նախագծեր իրականացնելու ցանկությամբ։ Այդ նախագծերն ուղղված են լինելու Հայաստանը ճգնաժամային իրավիճակից հանելուն։ Մասնավորապես, խոսքը երկրի անվտանգության ապահովման, դրա տնտեսական զարգացման և արտաքին գործընկերների հետ որակապես նոր հարաբերությունների հաստատման մասին է։  «Լինելու է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության  ընդանրական ցուցակը, որտեղ բաց սկզբունքին համապատասխան ընտրվելու են  բոլոր նրանք, ում մենք հարմար կգտնենք և կգտնենք, որ նրանք կարող են համագործակցել մեզ հետ։ Նրանք կլինեն մեր ցուցակում և մեր համակիրների շրջանում։  Պարոն Արզաքանցյանի հետ մենք ստորագրում ենք հուշագիր, որով մենք երկու կառույցներով  կանցնենք քաղաքական գործունեության»։

Արամ Սարգսյանի խոսքով, իրենք գալու են 4 հիմնական խնդիր լուծելու. «Մենք պետք է ձևավորենք նոր որակական հարաբերություններ ՌԴ-ի և Իրանի, Չինաստսնի և մեր մյուս դաշնակիցների հետ։ Մենք պետք է բոլոր խնդիրները մեր ուժերով լուծենք, որ մեր կողքին կանգնեն, մեզ օգնեն»։

«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր  Տիգրան Արզաքանցյանը  կոչ է  արել բոլոր նրանց, ովքեր  ցանկանում են օգնել երկրին  կանգնեն իրենց դրոշի  ներքո․ «Ես, որպես «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, այսօր համաձայնագիր եմ ստորագրել Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ: Մեր ընտրացուցակը բաց կլինի: Կոչ եմ անում յուրաքանչյուրին, ով ցանկանում է և կարող է օգտակար լինել երկրին մոտ ապագայում և հետագայում, կանգնել մեր դրոշի ներքո: Մենք կանգուն կմնանք, կհաղթենք, կվերադառնանք զարգացման բնականոն հունին: Այս նպատակին հասնելու ճանապարհին ես պատրաստ եմ լիարժեք անձնական պատասխանատվություն ստանձնել հանուն արդյունքի: Սա իմ կյանքի մեծագույն մարտահրավերն է ՝ քրիստոնյայի պարտքը, հայի պարտքը: Իսկ հիմա՝ առա՜ջ»:

 
 
 
 
 
 
 
Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով
Ամենադիտված