Արտակարգ դեպք. 26-ամյա երիտասարդը հրազենային վնասվածք է ստացել
Հասարակություն2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 18:45-ին, «Արարատ ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչը՝ ծնված 1994թ., ով անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Դեպքի վայրի զննությամբ վերջինիս «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենայի հետևի դռան վրա հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ հետևի ձախ անիվի վրա՝ պղնձագույն մետաղի մնացորդներով վնասվածք: Ավտոմեքենայի հետևի աջ անիվի դիմացից հայտնաբերվել է գնդակի միջուկի նմանվող մետաղ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճ, իսկ ավտոմեքենայից քիչ հեռու՝ արնանման հետքեր:
Ավելին ՝ այստեղ