Հայերեն


Ամուսինը դաժան ծեծի է ենթարկել կնոջը՝ զրկելով նրան փայծաղից

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արման Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

33-ամյա Արմանը մեղադրվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արմանի կինն է, նրա երկու մանկահասակ երեխաների մայրը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 7-ին, ժամը 13-ի սահմաններում Արման Հ.-ն տանը, տեղեկանալով, որ մայրն ու կինը կենցաղային հարցերի շուրջ վիճել են իրար հետ, զայրացել է կնոջ վրա:

Նա խոհանոցում ոտքով երկու անգամ հարվածել է աթոռին նստած կնոջ որովայնին: Կինը վայր է ընկել, ապա դուրս է փախել:

Արմանը հետապնդել է կնոջը, հասել է նրան տնամերձ այգում ու քարով մեկ անգամ դարձյալ հարվածել է կնոջ որովայնին:

Հարվածների հետևանքով կնոջ մոտ առաջացել է օրգանի կորուստ՝ «որովայնի փակ վնասվածք, փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն»:

Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել է որովայնահատում, հեռացվել է փայծաղը:

Դատարանում Արման Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կինը հայտնել է, թե հաշտվել է ամուսնու հետ, նրանից որևէ պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Արման Հ.-ն ունի մտավոր առողջության խնդիրներ, ինչի համար նա ժամանակին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Արմանը բանվորություն է անում ու պահում է հինգ հոգուց բաղկացած ընտանիքը: Նրա և տուժողի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 2010 և 2011 թվականներին ծնվել է երկու երեխա:

Ըստ համապատասխան տեղեկանքների՝ Արման Հ.-ի ընտանիքը սոցիալապես անապահով է, ստանում է աղքատության ընտանեկան նպաստ:

Ընտանիքի միակ կերակրողը Արման Հ.-ն է:

Դատարանը հաշվի է առել, որ կնոջը ծանր վնասվածք պատճառելուց անմիջապես հետո Արմանը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, զբաղվել է նրա խնամքով: Կինը ներել է նրան, շարունակել է ապրել նույն ընտանիքում:

Նախաքննության ընթացքում Արման Հ.-ն կալանքի տակ է եղել միայն երկու օր, դատարանը մերժել է նրան երկու ամսով կալանքի տակ առնելու միջնորդությունը:

Դատարանն արձանագրել է, որ Արմանի կողմից ազատազրկման ձևով պատիժը իրապես կրելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր սոցիալական վիճակում:

Արման Հ.-ն մեղավոր է ճանաչվել կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ավետիսյանը:

Բողոքաբերը խնդրել էր պայմանական դատապարտության կիրառումը Արմանի նկատմամբ վերացնել, նրան դատապարտել իրական ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանում մեղադրողը հանդես եկավ իր բողոքի հիմնավորմամբ:

Նա շեշտեց, որ Արման Հ.-ի կողմից կատարվել է հանրային բարձր վտանգավորություն ունեցող արարք, Արմանը ոտնձգել է մարդու առողջության ու կյանքի դեմ, տուժողը արդյունքում կորցրել է օրգանը՝ փայծաղը:

Դատախազը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը դատավճռում ամրագրել է՝ իբր Արման Հ.-ն է դեպքից հետո կնոջը տեղափոխել հիվանդանոց: Սակայն իրականում շտապօգնություն ահազանգել է հարևանը: Տուժած կնոջը հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով:

Դատավճռում նշված է նաև, որ Արման Հ.-ն զղջացել է կատարածի համար: Մեղադրողի կարծիքով՝ դա այնքան էլ արժանահավատ չէ: Հիվանդանոց տեղափոխված կինը հայտարարել է, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Նույնն ասել է նաև Արման Հ.-ն: Նրան երկու օր հաջողվել է մոլորեցնել քննություն կատարողներին, մինչև որ բացահայտվել է իրականությունը:

Ըստ դատախազի ունեցած տեղեկությունների՝ Արման Հ.-ի ընտանիքում մշտապես վիճաբանություններ են տեղի ունենում: Տուժող կինը, որ շարունակում է ապրել Արմանի հետ համատեղ, կարելի է ասել՝ ինչ-որ չափով վտանգված է:

Դեպքի օրն Արմանը կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել նախ խոհանոցում՝ ոտքով երկու հարված է հասցրել նստած կնոջ որովայնին: Կինն ընկել է, սկսել է փսխել: Հետո կարողացել է դուրս փախչել: Արմանը հետապնդել է փախչող կնոջը, հասել է, մոտ տարածությունից բռնցքաչափ քարով դարձյալ հարվածել է կնոջ որովայնին: Նման արարք կատարած անձը, ըստ մեղադրողի բողոքի, պետք է ազատազրկման ձևով պատիժ կրի, միայն այդ դեպքում պատիժը համաչափ կլինի արարքին:

Որքան որ տարօրինակ էր՝ դատախազի բողոքի դեմ վերաքննիչ դատարան գրավոր առարկություն էր ներկայացրել տուժող կինը:

Նա առարկել էր բողոքի դեմ, հայտնել էր, թե հաշտվել է ամուսնու հետ, երեխաների հետ շարունակում է ապրել նրա տանը և խնդրում է նրան չազատազրկել, քանի որ նա է ընտանիքի միակ կերակրողը: «Եթե բավարարեք դատախազի բողոքը, եթե ամուսնուս ազատազրկեք, ես ու իմ երկու երեխաները կկործանվենք»,- գրել էր ամուսնու կողմից ոտքերով ու քարով դաժանաբար ծեծված, փայծաղը կորցրած կինը…

Ակնհայտ էր, որ Արման Հ.-ն մտավոր առողջության հետ կապված խնդիր ունի: Նա հարցերը ուշ էր ընկալում, չհիշեց, թե քանի տարեկան է ավագ երեխան, ասաց, թե նա դպրոցական է:

Դատարանը հարցեր տվեց Արմանին՝ կատարած արարքի վերաբերյալ: Արմանը նշեց, որ այլևս նման բան չի կրկնվի: Նա ասաց, թե կինը «տեր չունի՝ ծնողներ, հարազատներ», գնալու տեղ էլ չունի: Բացի այդ Արմանը կնոջ մասին ասաց, թե նա «լսող է՝ մի բան ասում ենք՝ անում ա, խելոք ա…»:

Ի՞նչ անի, որ խելոք չլինի անտեր, երկու մանկահասակ երեխա ունեցող, Արմանից տնտեսական կախման մեջ գտնվող կինը, ում, ըստ երևույթին, ոչ միայն Արմանը, նաև նրա մայրն է ճնշում ու մտավոր խնդիրներ ունեցող որդուն հրահրում է հանցավոր արարք կատարել՝ երկու երեխա ծնած կնոջը դաժան ծեծի ենթարկել, հարվածներ հասցնել որովայնի շրջանին, ինքն էլ՝ մայր ու կին լինելով, չի միջամտում, չի կանխում…

Արմանն ասաց, թե շարունակում է բանվորություն անել: Աշխատավարձով փակում է խանութում՝ գնած մթերքի դիմաց առաջացած պարտքերը, մնացած փողը տուն է տանում, հոգ է տանում երեխաներին… Արմանի հետ դատարան ներկայացած բարեկամը հաստատեց. «Արմանը լավ հեր ա»…

Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյան, Ռուբիկ Մխիթարյան, Արմեն Դանիելյան կազմով, հաշվի առավ Արման Հ.-ի ընտանիքի վիճակը, այն, որ նա է ընտանիքի միակ կերակրողը, նրան ազատազրկելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր վիճակում:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտության կիրառմամբ, մնաց անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Արմանը շնորհակալություն հայտնեց, հավաստիացրեց, որ այլևս ընտանիքում բռնություն չի գործադրի, հանցավոր արարք չի կատարի…

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է
Ամենադիտված