Սկանդալային փաստաթուղթ է հրապարակվել. Ինչ են պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
ՔաղաքականությունՄիքայել Մինասյանը հրապարակել է նոր փաստաթուղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։
Մինասյանը նշել է, որ սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին կետերն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են:
«Փաստաթուղթն ունի նաև գաղտնի մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)։ Նիկոլը համաձայն է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։ Նա Ալիևին երեք նախապայման է առաջադրել. մինչև խորհրդարանական ընտրությունները դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից և մի քանի գերի վերադարձնել, իսկ Հայաստանի 6 գյուղերի հանձնման մասին ձևակերպումները հնարավորինս անորոշ դարձնել՝ իր հեշտ վերընտրվելն ապահովելու համար», - գրել է Մինասյանը։
Նրա խոսքով, ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարվել է որեւէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:
«Այս ամենից խուսափելու միակ միջոցը՝ Նիկոլից հնարավորինս շուտ ազատվելն է: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս խայտառակությունը շարունակվելու է», - նշել է Մինասյանը։
Ավելին՝ այստեղ