Հայերեն


2 խոսք գունավոր հեղափոխության մասին

Քաղաքականություն

Հրանտ Խաչատրյանը գրում է․

Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Հայաստանի ներքին ռեսուրսները բավարար չեն երկրում արմատական փոփոխություններ իրակացնելու համար: Մասնավորապես շեշտվում է միաժամանակ երկու ճակատով (ներքին ու արտաքին) պայքարելու հանգամանքը: Ցավոք, ես կիսում եմ այդ տեսակետը:
Միաժամանակ ակնհայտ է, որ կես դարում բաց թողնվածը միանգամից հնարավոր չէ անել ու ինչ որ բան պետք է ձեռնարկել: Այդ տեսանկյունից ցանկացած գործողություն գերադասելի է հանցավոր անգործությունից:
Առավել ևս, որ ինչ որ բան անելու գիտակցությունն արդեն հասունացել է համազգային կոնսենսուսի մակարդակի ու անկասկած ինչ որ բան արդեն անում են՝ յուրաքանչյուր շերտը յուրովի:
Որ դեռ համատեղ ջանքերը չեն ստացվում՝ ունի բազմաթիվ պատճառներ: Մեր հասարակության տարբեր շերտերի որդեգրած արժեհամակարգերի խնդիրը բաց թեմա է ու այդտեղ ասելու նոր բան չունեմ: Կանդրադառնամ մյուս հիմնախնդիրներից միայն մեկին՝ թվացյալ տարբեր արտաքին կողմնորոշումներին.
Ակնհայտ է ու անկասկած, որ զարգացման արևմտյան մոդելը ձեռնտու էր բոլորին: Պատահական չէին մեր իշխանությունների ջանքերը Եվրամիության հետ ասոցացվելու հարցում: Չծանրանալով այլ հանգամանքների վրա ակնառու եմ համարում, որ նրանց ավելի ձեռնտու էր երկու աթոռի վրա նստելը, քան մեկ՝ ԵԱՏՄ-ի: Գաղտնիք չէ, որ մեր պետական էլիտայի կուտակած կապիտալը շարունակում է մնալ արևմտյան բանկերում ու օվշորներում (ինչպես նաև ՌԴ-ի էլիտայինը): Այդ իմաստով սխալ է պնդել, որ նրանց կողմնորոշումը ռուսական է: Թերևս խանգարող հանգամանք է, որ իրենք ավելի, քան մնացած ժողովուրդը, կախում ունեն Ռուսաստանից՝ զուտ իրենց անձնական շահերի առումով:
Շատ հարգված վերլուծաբաններ, քննելով վերջին համաշխարհային անցուդարձը, ակնարկում են, որ ազդեցության վեկտորի փոփոխության հնարավորությունը զրոյական չէ: Ու կարծես թե արդեն տեղի է ունենում այդ հնարավորության նախնական փորձարկում (զոնդաժ):
Այսինքն, եթե արծարծում ենք հեղափոխության թեման ու հասկանում ենք, որ մեր ներքին ռեսուրսները բավարար չեն՝ ճիշտ է ուղղակիորեն խոսել գունավոր հեղափոխության հնարավորության մասին:
Այդպես չի ասվում, բայց հենց այդպես ել արվում է. Իշխանական թևը ակնարկում է «մայդանի» անթուլատրելիության մասին (Սարգսյանը խուսափում է Յանուկովիչի ճակատագրից): Քաղաքական համակարգը, որի մաս կկազմեր ընդդիմությունը, որպես այդպիսին ոչնչացված է: Անկազմակերպ «ժողովուրդը» «համաձայն է» մայդանի, բայց անհրաժեշտ ռեսուրս չի հավաքում:
Բոլոր թևերի ներկայացուցիչները, բնականաբար, հրաժարվում են հնարավոր որևէ տարբերակի համար լրիվ պատասխանատվություն վերցնել: Միաժամանակ լուրջ (ու հասկանալի) վախեր կան նման իրավիճակներում միակ ճիշտ՝ ազգային համաձայնության ճանապարհով բոլոր ազգային ռեսուրսները միավորելով առավելագույնը ստանալու ճանապարհին կանգնելու համար: Վախերն այնքան ակնհայտ են, որ դրանց նկարագրությունը բաց եմ թողնում:
Ինչու՞ է հապաղում արտաքին աշխարհը.
Ռուսաստանը հստակ արձանագրեց, որ իր պետական շահերը չի զոհելու Հայաստանին: Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը հավի ճուտ չէ, որպեսզի արևմուտքը վարվի նրա հետ ինչպես կամենում է: Ուրեմն Ռուսաստանը սեփական շահերից ելնելով կգործադրի իրեն հասու բոլոր միջոցները սեփական խնդիրները լուծելու համար՝ ինչպես որ «պայմանավորվի» իր մրցակիցների հետ:
Արևմուտքը միատարր չէ. ԱՄՆ ու Եվրամիության շահերում ճեղքեր կան: Նրանց , ինչպես նաև Ռուսաստանին միավորում է մեկ հանգամանք: Դրանք բոլորը միանման, արդեն կես դար մրցակցում են Կովկասի համար առանց տարածաշրջանի ժողովուրդների կարծիքն ու շահերը հաշվի առնելու: Արտաքինից տարբերվող, ու ոճի առումով իսկապես տարբեր վարքագծով բացարձակապես բոլորը իրենց նպատակներին հասնելու համար քայքայել են տարածաշրջանի երկրների տնտեսությունն ու պետական ենթակառույցները: Հարցասերների համար թվարկումները կանեմ տեքստից դուրս:
Արևմտամետ քարոզիչները իրավացիորեն նկարագրում են հնարավոր հեռանկարները, բայց այնքան լուրջ են, որ չունենալով երաշխիքներ դրանց մասին լռում են: Այդ պատճառով չենք լսում ո՛չ ռուսամետ և ո.չ ել արևմտամետ քարոզչություն: Ասպարեզում գերակշռում են հակառուսական ու հակաարևմտյան քարոզչությունը:
Հայկական սփյուռքը այդ քարոզչությունը տանում է հայհոյանքի մակարդակով՝ կարծելով, թե ամոթահար անելով կարող է զգացմունքային հողի վրա փողոց հանել գոնե 100000 մարդ: Իհարկե, ոչ բոլորն են դա գիտակցելով անում: Շատերը մոռացել են կայուն, բարեկեցիկ երկրում ապրելու ու աշխարհաքաղաքական բախումների կիզակետում ապրելու պարզ տարբերությունը:
Կներեք, դժվար է հավատալ, որ արևմուտքը մեկ դար առաջ անզոր էր կյանքի կոչել Վիլսոնյան իրավարար վճիռը: Մեծ կտորը վերցնելու ու մեր շահերը մանրադրամ օգտագործելու վարքագիծը ցավոք, հատուկ է բոլոր ուժային կենտրոններին:
Եթե փորձում ենք գունավոր հեղափոխության հնարավորությունը, ապա տեսնում եմ երկու տարբերակ.
1. Փորձում ենք բոլորս միասին.
Իշխանությունները հռչակում են ՀՀ և ԼՂՀ վերամիավորման մասին որոշման կյանքի կոչելու համահայկական ծրագրիրն ու բոլորս սպասում ենք արտաքին աշխարհի արձագանքին: Մեր մյուս խնդիրները ածանցվում են Հայաստանի միակ սուվերեն որոշումն իրագործելու վճռականությունից:
2. Իշխանությունները չեն մասնակցում փորձին ու հայտնվում են խաղից դուրս վիճակում.
Արևմտյան երկրների հայկական սփյուռքի պահանջով դրանց բնակության երկրները պետականորեն հաստատում են իրենց դրական վերաբերմունքը վերամիավորված Հայաստանի նկատմամբ (1989թ. վերամիավորման մասին որոշումը օրինական ուժի մեջ է):
Հայաստանի համար մրցակցող արևմտյան երկրները պետք է նաև գործուն երաշխիքներ տան իրենց տրամադրած գումարների նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու ու ժողովրդական գործընթացներն իրականում օժանդակելու մասին: Այսինքն տան իրենց ազդեցության գոտում Հայաստանի զարգացման երաշխիքներ:
Ավելացնեմ, որ վճռական դիրքորոշում ցուցաբերելու դեպքում անակնկալներ կարող են մատուցել նաև Ռուսաստանն ու տարածաշրջանով հետաքրքրված այլ տերությունները:
Համառոտ այսքանը:


Հրանտ Խաչատրյան
Երևան
13 օգոստոսի 2016թ.

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. ԻսագուլյանՌԴ նախագա՞հն ինձ հետ հանդիպում պիտի խնդրի, ես պիտի խնդրեմ. ես ինձ հաշիվ եմ տալիս՝ ինչ պետություն է ՌԴ-ն. Նիկոլ ՓաշինյանՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ-ին պատկանող բեռնատարը և «Volkswagen»-ը. կան տուժածներԵթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերըTOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankՔենեդիի սեռական գաղտնիքները և Մերիլին Մոնրոյի մահը Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պшտերազմը մինչև մայիսի կեսերը. The Wall Street Journal«Եղավ մի շրջան, որ նույնիսկ ուզում էինք բաժանվել». Սարգիս Գրիգորյան Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԳորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավին Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»
Ամենադիտված