Հայերեն


«Այսօրվա ապիկար իշխանությունները կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը»․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր գործողությունները, ծրագրերը, խնդիրները, որոնք «5165» շարժումն իր առջև դրել է երկարաժամկետ լուծելու համար, կապված են ազգային դիմագիծ, ինքնություն, ազգային արժեքներով ապրող քաղաքացի ձևավորելու հետ, որոնք կկերտեն ազգային կենսունակ ու ժամանակակից պետություն: Շարժման նպատակն է նպաստել երկրում այնպիսի էլիտայի ստեղծմանը, որը կառաջնորդի այդ գործընթացը՝ հիմքում ունենալով ոչ թե խմբային, անձնական, այլ պետության ու ազգային շահը:

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը: «Մենք հասկանում ենք, որ նման կարևոր նպատակների իրագործումը կապված է նաև քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորության հետ, ինչը նշանակում է իշխանության մաս դառնալ: Շարժումը սոցիալքաղաքական է և նպատակ ունի ազդել նաև որոշումների կայացման վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալավ լուծումը չէին. «Իշխանությունները պետք է այնքան հասունություն ու կամք դրսևորեին, որ գոնե նոյեմբերի 9-ից հետո հեռանային՝ տեղը զիջելով ժամանակավոր կառավարությանը: Բայց այդքան հասունություն չկա, և ընտրություններ են անցկացնում այն իրավիճակում, երբ ժողովուրդն իրենց քաղաքականության հետևանքով գերպառակտված է: Այս ամենավատ իրավիճակում ընտրությունները լավ լուծում չեն, բայց, մյուս կողմից, չենք կարող չմասնակցել ընտրություններին, որովհետև այդ դեպքում նման պասիվությունն իրենց օգտին է»:

Նա շեշտեց, որ իրենց առջև դրված նպատակներն իրագործելու ուղիներից մեկը նաև երկարաժամկետ բնույթ ունի՝ կապված է շարժման կրթա-մշակութային բովանդակություն ունեցող ծրագրերի հետ: Մենուա Սողոմոնյանն այսօր երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ է տեսնում, բայց ամենաակնառուն ու ամենակարևորը, նրա խոսքով, անվտանգության խնդիրն է: «Այսօրվա ապիկար իշխանությունները, երեք տարի շահագործելով ժողովրդի վստահության բարձր քվեն, կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը, ինչպես նաև պետական ինստիտուտների համակարգը: Տվել են խոստումներ, բայց ոչինչ չեն արել ու բոլոր ոլորտներում ձախողել են: Այս ամենը այն ամենաէական պատճառներից է, որի հետևանքով ունեցանք 44-օրյա պատերազմ՝ իր ողբերգական հետևանքներով ու պարտությամբ: Զգալով մեր թույլ կողմը՝ թշնամին այսօր էլ շարունակում է իր առաջխաղացումը: Մենք ունենք գոյութենական սպառնալիք, որը գործադրվում է Ադրբեջանի կողմից, ու որին մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:

Մեր խնդիրների խնդիրը հնարավորինս շուտ հուսալի պետություն ստեղծելն է, որը համապատասխան ռեսուրսներ մոբիլիզացնելով, համապատասխան հուսալի կառավարման համակարգի միջոցով կկարողանա համախմբել համայն հայության ռեսուրսները՝ հուսալի անվտանգություն ու պաշտպանություն կազմակերպելու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ, բոլոր ոլորտներում կարգավորումները պետք է տալ այնպես, որ դրանք անվտանգային կարիքների բավարարմանը նպաստեն. «Այդ համատեքստում կարևոր հարցերից մեկը ռազմական արդյունաբերությունն է, ինչպես նաև արտաքին քաղաքական դաշտում գործընկերների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը»:

Հաշվի առնելով, որ Մ. Սողոմոնյանը երկար տարիների դասախոս է, գիտնական, նրա հետ զրույցում անդրադարձանք նաև կրթական խնդիրներին: «Այս իշխանությունը կրթության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացրել ու շարունակում է իրականացնել: Դա կապված է իշխանությունների, գոնե նրանց մի մասի ոչ կոմպետենտության հետ, նաև նրանց մի մասի՝ ազգային դիմագիծը վերացնող նպատակային գործունեության հետ: Մասնավորապես, հանրակրթության չափորոշիչների մեջ տարվում է մի գիծ, որով ջնջվում է ազգային դիմագիծը, պաշտպանունակության բարձրացման նպատակադրումն է հանվում: Նշվածն, օրինակ՝ դրսևորվում է ռազմական կրթության դասերը քչացնելով, «Հայոց եկեղեցու պատմության» դասաժամերը մերժելով: Ազգային արժեքների հակաքարոզչություն է տարվում, որը կոնկրետ արտահայտվում է հանրակրթության չափորոշիչներում և կրթական պետական քաղաքականության ամենավտանգավոր գծերից մեկն է»,-նշեց նա:

Անդրադառնալով բուհերի խնդիրներին՝ նա շեշտեց. «Մենք չենք տեսել որևիցե հստակ քաղաքական ուղեգիծ, որով բուհերի առջև կդրվեն խնդիրներ՝ ելնելով պետական առաջնահերթություններից: Ավելին, չանելով հանդերձ, բուհերի նկատմամբ վարվող քաղաքականության հիմնական նպատակը բուհերի վրա վերահսկողություն ունենալն է: Բացարձակ հաշվի չի առնվում, չի կարևորվում այն պոտենցիալը, ըստ որի՝ բուհերը կարող են լավ մասնագետներ պատրաստել: Երեք տարվա մեջ բուհերի զարգացման համար ոչինչ չի արվել, ընդհակառակը՝ եղած քիչ թե շատ կայուն վիճակը կազմաքանդելու քաղաքականություն է իրականացվել: Այնպես չէ, որ իրենցից առաջ բուհերում լավ վիճակ էր, բայց իրենց քաղաքականությունն ընդհանրապես քանդման է տանում: Նշվածի ցայտուն դրսևորումն այն է, որ ամեն կերպ ուզում են բուհերի կառավարման խորհուրդներում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ լինեն և ռեկտոր ընտրեն իրենց թելադրանքով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին
Ամենադիտված