«Չեմ համարձակվում խոստովանել քեզ այն խելահեղ երազանքները, որոնք անխուսափելի են, երբ սերը հսկայական է, քնքշանքն՝ անսահման»․ Անի Երանյանի հուզիչ գրառումը
LifeԴերասանուհի Անի Երանյանը, որը տևական ժամանակ է՝ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերջին շրջանում հաճախ է էմոցիոնալ գրառումներ անում։
Անին նոր լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Ահա և վերջ… ուրիշ ոչինչ չեմ ավելացնի, քանի որ վախենում եմ տխուր դառնալ, հետևաբար՝ չար ու քանի որ չեմ համարձակվում խոստովանել քեզ այն խելահեղ երազանքները, որ անխուսափելի են, երբ սիրում ես, և երբ սերը հսկայական է, իսկ քնքշանքն՝ անսահման»։
Սթորի բաժնում հրապարակված լուսանկարի վրա էլ նա գրել է․ «Գիշերը գրկում եմ քեզ և քնում ու կարևոր չէ՝ կա՞ս, թե՞ չկաս»։
Օրերս դերասանուհին ևս մեկ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր․«Որովհետև ամեն հրաժեշտ չստացված մահափորձ է...»։
