Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը պատվիրակություն Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի մայիսի 25-28-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
1) Վահան Քերոբյանինը, Արթուր Մարտիրոսյանինը, Արմեն Այվազյանինը, Լիլիթ Սարոյանինը, Հայկ Ասլանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Արթուր Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
Ավելին՝ այստեղ