Մարդկությունը նախազգուշացվել է հավերժ համաճարակի սպառնալիքի մասին
ԱշխարհԱվստրալիայի նախկին վարչապետ, ՄԱԿ-ի սանիտարական և ջրային տնտեսության գլոբալ գործընկերության նախագահ Քեվին Ռադը նախազգուշացրել է ամբողջ աշխարհի մարդկանց հավերժ համաճարակի սպառնալիքի մասին: Նա հիշեցրել է, որ ավելի քան մեկ միլիարդ մարդ է ապրում Հնդկաստանում, որտեղ այժմ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար թթվածին և հիվանդանոցային մահճակալները չեն բավարարում, իսկ վիրուսից մահացածների մարմինները գցում են Գանգա գետում: Մինչդեռ համաշխարհային տերությունների ղեկավարները կենտրոնացած են իրենց երկրներում տիրող իրավիճակի վրա:
Ռադնն ավելացրել է, որ աշխարհում ամենաբազմամարդ երկրում կորոնավիրուսի դեպքերի աճը սրում է իրավիճակը, քանի որ կարծում է, որ ալիքն անվերահսկելիորեն կտարածվի այլ տարածաշրջաններ, ինչը սպառնում է մարդասիրական աղետին:
Ավելին՝ այստեղ