Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՔաղաքականությունՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին:
Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: