«Անկայուն». ֆրանսիական ակրոբատիկ ներկայացում՝ Հայաստանում
ՏնտեսությունՖրանսիական ժամանակակից կրկեսի արտիստ Նիկոլա Ֆրեզոն իր շուրջ է համախմբել մեծից փոքր՝ բոլորին։ «Անկայունն» արդեն մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում:
«Անկայունը» ֆրանսիական ժամանակակից կրկեսային ներկայացում է, խաղ է՝ հավասարակշռության շուրջ։ Ներկայացումը Հայաստանում է Ֆրանսիայի դեսպանության հրավերով, Թումո կենտրոնի հետ գործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր Ակբա բանկի աջակցությամբ։
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ մեր համագործակցությունը երկար տարիների փորձ ունի։ Ուրախ ենք, որ այս անգամ համագործակցում ենք այս ուրախ միջոցառման շրջանակում: Մեր հասարակությունը նման միջոցառումների կարիք շատ ունի»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Ցանկություն ունեինք ներկայացնել ժամանակակից կրկեսը, որը Հայաստանում այդքան էլ տարածված չէ։ Արտիստը ներկայացնում է չինական ձողի արվեստը: Ժամանակակից ակրոբատիկ կրկեսը իր մեջ պարունակում է նաև պոեզիայի էլեմենտներ և ներկայացնում է պատմություն», - նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: