«Ոհմակը» հաղթե՞ց Սերժ Սարգսյանին. ինչ է բացահայտում ՀՀԿ խոսնակը
ԱմենաընթերցվածՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն մեկ լիդերի կուսակցություն է, եւ մնացածն իրականացնում են քաղաքականություն, որը բխում է այդ լիդերի քաղաքականությունից: Լիդերը բնականաբար Սերժ Սարգսյանն է:
Ի՞նչ է նշանակում մեկ լիդերի կուսակցություն, որտեղ մյուսները իրականացնում են լիդերի քաղաքականությունից բխող քաղաքականություն: Իսկ ինչի՞ց է բխում լիդերի քաղաքականությունը: Ո՞վ է մշակում այդ քաղաքականությունը, որտե՞ղ, ի՞նչ ուղենիշներով: Չէ՞ որ ստացվում է, որ մեկն առաջնորդն է, իսկ մյուսները` ընդամենը կատարող: Եթե այդպես է, եթե լիդերը ենթակա չէ մյուսների ազդեցությանը, եթե չկա որոշումների ձեւավորման եւ կայացման հավաքական մեխանիզմ, ապա փաստորեն ստացվում է, որ ՀՀԿ-ն «ոհմակի» տրամաբանությունից դուրս բերելու հայտով այդ կուսակցություն մտած Սերժ Սարգսյանը իրականում ամրապնդել է «ոհմակի» տրամաբանությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում