Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլև մեծացրել են իրենց կոնտինգենտը՝ որոշակիորեն դիտարկման տակ պահելով Սիսիան-Գորիս ավտոճանապարհը և Գորիս քաղաքը. Հոխիկյան
ՀասարակությունՏարբեր սենսացիոն լուրերով ու հայտարարություններով իշխանությունը և նրան սպասարկող մամուլը փորձում են Սյունիքում ու Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը մոռացնել տալ։
Հիշեցնեմ, որ մայիսի 12-ից Սյունիքի Մեծ Իշխանասարի և Սև լճի հատվածում ավելի քան 3,5կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականները շարունակում են կանգնած մնալ նույն տեղում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե ադրբեջանցիները կամ նրանց մի մասը նահանջել է, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանցիները ոչ միայն չեն նահանջել, այլև մեր կողմից լռության ու արդեն հանդուրժելու ֆոնին մեծացրել են իրենց կոնտինգենտը՝ որոշակիորեն դիտարկման տակ պահելով Սիսիան-Գորիս ավտոճանապարհը և Գորիս քաղաքը։
Ավելին՝ այստեղ
Նաիրի Հոխիկյան