Հայերեն


«Transformation of the future». TEDxMoskovyanStSalon կոնֆերանս

Հասարակություն

Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ TEDxMoskovyanSt կոնֆերանսը՝ «Երիտասարդները հանուն փոփոխության» Քաղաքացիական Հասարակություն ՀԿ-ի,  IDBank-ի ու Idram-ի գործակցության շնորհիվ։

«Ապագայի փոխակերպումը»՝ Transformation of the future թեմայի շուրջ իրենց մտորումները ներկայացրին 6 խոսնակներ։ Կոնֆերանսի նպատակն է բաց հարթակ տրամադրել բոլոր նրանց համար, ովքեր ունեն արժեքավոր գաղափարներ և պատրաստ են կիսվել դրանցով։

2020 թվականը փոխակերպումների տարի էր, ասում են միջոցառման կազմակերպիչները, մի շարք ոլորտներ գոյատևելու համար անցան փոխակերպման բարդ ու երբեմն ոչ միանշանակ ուղի։ 

 «Փոխակերպումների խաչմերուկում որոշեցինք անդրադառնալ ապագային, քանի որ այսօր, ավելին, քան երբևէ մենք կարիք ունենք գոնե ուրվագծելու ապագա փոխակերպումները, ունենալու զարգացման տեսլական ու ռազմավարություն։ Ու քանի որ ունենք իրենց ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքը փոխանցել, TEDxMoskovyanSt-ի մեր գործընկերների հետ որոշեցինք նախաձեռնել այս կոնֆերանսը՝ իհարկե հնարավորություն տալով նաև այլ ոլորտների պրոֆեսիոնալներին կիսվելու իրենց արժեքավոր գաղափարներով ու միգուցե ինչ-որ բան փոխելու մարդկանց մտածելակերպում»,- ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար, TEDxMoskovyanSt-ի վարող Տաթևիկ Վարդևանյանը։

Нет описания.

TEDxMoskovyanSt-ի խոսնակներն էին՝

  1. Իրինա Փահլևանյան - «INDIGAMI» Երեխաների զարգացման կենտրոն - համահիմնադիր
  2. Նինա Գրիգորյան - Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ - Անձնակազմի զարգացման ծրագրեր 
  3. Սերգեյ Առաքելյան - IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն
  4. Անահիտ Վարդանյան - ՍՄԱՐԹ ծրագրերի նորարարության պատասխանատու, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ
  5. Կարեն Նալբանդյան - IDBank-ի Բիզնեսի զարգացման տնօրեն
  6. Նարեկ Ամիրխանյան - «Միլենիում 5» ստեղծարար գործակալության տնօրեն և գործընկեր

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը խոսեց մեր օրերում իրական ինքնությունից ոչ պակաս կարևոր թվային ինքնությունից․ ինչպես անվտանգ նավարկել թվային օվկիանոսում, ինչ է նշանակում տրամադրել անձնական տվյալներ և ինչի կարող է դա բերել։ 

IDBank-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն էլ ներկայացրեց ֆինանսական, տեխնոլոգիական վերափոխման գործընթացներն ու ոլորտի զարգացման հնարավոր սցենարները Idram&IDBank հարթակի օրինակով։

«Հաշվի առնելով IDBank-ի և Idram-ի համագործակցության հաջողված փորձը և TEDx-ի ձևաչափը՝ որոշեցինք ոչ միայն մեր փորձով կիսվել, այլ նաև հնարավորություն տալ այլ խոսնակների ներկայացնելու ապագայի տրանսֆորմացիայի իրենց տեսլականը։ Առհասարակ այսօր արդեն կարող ենք փաստել, որ ֆինտեխ ոլորտում Idram ու IDBank-ը դարձան մեր երկրում այդքան սպասված փախակերպումների շարժիչ ուժը»,- ասել է Idram-ի մարքեթինգի տնօրեն Գոռ Ամիրյանը։

TEDxMoskovyanSt-ի հիմնադիր և գլխավոր կազմակերպիչ Գրիգոր Ջանիկյանը Idram-ի և IDBank-ի հետ համագործակցությունը հաջողված է համարում․ «2020 թվականից ի վեր տեղի են ունենում փոփոխություններ, որոնց մի մասն էլ մենք ենք կազմում, ու որոշեցինք համատեղ ծրագիր իրականացնել ապագայի տրանսֆորմացիայի մասին։ Խոսնակներին ընտրել ենք TED հիմնական սկզբունքներին համապատասխան, ըստ որի խոսնակներ կարող են լինել մարդիկ, ովքեր ունեն նորարար գաղափարներ, ասելիք և ցանկություն կիսվելու հանդիսատեսի հետ»,-եզրափակել է Գրիգոր Ջանիկյանը։ 

Առաջին TED կոնֆերանսն անցկացվել է 37 տարի առաջ Կալիֆոռնիայում․ կոնֆերանսի գլխավոր նպատակն է տարածել արժեքավոր գաղափարներ։ TEDx ֆորմատը ստեղծվել է հենց TED-ի կողմից՝ հնարավորություն տալու տարբեր երկրների տեղական ընկերություններին կազմակերպելու TED անկախ կոնֆերանսներ։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանՄեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ ԿարապետյանԱյն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»Սկսում ենք աշխատանքը հանուն ամուր խաղաղության՝ Հայաստանի լավագույն անվտանգային թիմի հետ․ «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանը գրազ է գալիս, որ «Ուժեղ Հայաստան»-ը իր ձայնը չի տալու Ռոբերտ ՔոչարյանինԼսեք մեր լեգենդ Արթուր Ավանեսյանին...ուժեղ բանակը կանխում է պատերազմը և բերում է ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան»-ը Գավառում. լուսանկարներ«Համահայկական ճակատ»-ի հայտարարությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հազարավոր գավառցիների հետ քայլերթ կատարեցին Գավառ քաղաքովԱհա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբԱրևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. Թրամփ
Ամենադիտված