Իրանում նախագահի աթոռի համար կպայքարի 7 թեկնածու
ԱշխարհՍահմանադրության պահապանների խորհուրդը արդեն հաստատել է նախագահի թեկնածուների վերջնական ցանկը։ 592 գրանցվածներից հաստատվել է 7-ի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Regionmonitor-ը։
ՆԳՆ-ն հաստատված թեկնածուների անունները պետք է հայտնի 2 օրվա ընթացքում (մայիսի 26-27)։ Մինչև այդ Fars-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ալի Լարիջանիի , Էսհաղ Ջահանգիրիի, Մոսթաֆա Թաջզադեի և Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը չի հաստատվել։ Վերջին երկուսինը սպասելի էր։
Իսկ եթե լուրն իսկապես ճիշտ է, և Լարիջանիի ու Ջահանգիրիի թեկնածությունը ևս մերժվել է, ապա կարելի է ասել, որ Էբրահիմ Ռաիսիի համար ճանապարհ է հարթվել, և նա լուրջ մրցակից չի ունենալու։ Հատկապես որ՝ մի քանի գրանցված թեկնածուներ, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Հոսեյն Դեհղանը, հօգուտ Ռաիսիի հրաժարվել են ընտրապայքարից։