Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել
ՔաղաքականությունՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Ազգային տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Ավելի քան մեկ դար առաջ, արտահայտելով սեփական անկախ պետականությունն ունենալու վերաբերյալ իր անբեկանելի կամքը, բարեկամ վրաց ժողովուրդն այսօր էլ հետևողականորեն շարունակում է վերահաստատել իր այդ ձգտումը՝ կառուցելով և զարգացնելով Վրաստան պետությունը։
Հարգելի՛ պարոն վարչապետ, Հայաստանը և Վրաստանը իրենց պետականաշինության ընթացքում մշակել և ներդրել են այնպիսի փոխգործակցության նախադրյալներ, որոնց իրականացմամբ հնարավոր է եղել մեր երկրների միջև հարաբերությունները լավագույնս պահպանել և զարգացնել:
Ավելին՝ այստեղ