Պենտագոնում հրաժարվել են Ռուսաստանը թշնամի անվանելուց
ԱշխարհԱՄՆ պաշտպանության նախարարությունում որևէ մեկը Ռուսաստանին չի անվանում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի թշնամի: Պենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին հրաժարվել է օգտագործել նման սահմանումը:
Հերթական ճեպազրույցի ժամանակ նա մեկնաբանել է ԶԼՄ-ի աշխատակիցներից մեկի խոսքերը, ով Ռուսաստանն անվանել է ՆԱՏՕ-ի թշնամի, խոսելով Սերբիայի և Ռուսաստանի Դաշնության ռազմական ինժեներների առաջիկա զորավարժությունների մասին:
«Որևէ մեկը Պենտագոնում Ռուսաստանը թշնամի չի անվանում: Դա դուք ասացիք, բայց սա այն սահմանումը չէ, որը մենք կօգտագործեինք Ռուսաստանի հետ կապված»,-ասել է Կիրբին:
Ավելին՝ այստեղ