Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Մազմանյանը կփոխարինի Ռոմանոս Պետրոսյանին
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 2-ից 14-ը ներառյալ:
Ավելին՝ այստեղ