Ամեն ինչ «տեղն է ընկնում», երբ իմանում ենք գեներալի անուն-ազգանունը, Արայիկ Հարությունյան, ոչ ավել, ոչ պակաս. Մելիքյան
Հասարակություն«Մտահոգ ղեկավարի» դիմակը հագած կապիտուլյանտը չէ՛ այս լուսանկարի գլխավոր հերոսը, այլ նրան զեկուցող գեներալը։
2-րդ բանակային կորպուսի հրամանատարն է, որ ամիսներ առաջ կապիտուլյանտի հրաժարականն էր պահանջում։ Կապիտուլյանտի՝ իշխանությունից չհեռանալու պատճառով այսօր իր ենթականերին են մեր իսկ տարածքից գերեվարել։ Հերիք չի գերեվարել են, մի հատ էլ՝ ստորացրել են ու այդ ստորացումն ի լուր աշխարհի հրապարակել։ Իսկ գեներալը, վիձիծե լի, զեկուցում է։ Զեկուցում է կապիտուլյանտին։ Կապիտուլյանտին, որի իշխանազրկումն էր պահանջում 3 ամիս ու 3 օր առաջ։