Լևոն Տեր-Պետրոսյանի վտանգավոր բացահայտումը
ՔաղաքականությունՀայաստանի հասարակական դաշտն ալեկոծել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում, ըստ էության՝ նախընտրական համագումարում, որտեղ Տեր-Պետրոսյանն իր ելույթում կրկին անդրադարձավ 1997 թվականից շրջանառության մեջ դրած «պատերազմ, թե խաղաղություն» բանաձևին՝ կրկնելով Ղարաբաղյան խնդրում փոխզիջումային կարգավորման իր արդեն հայտնի մոտեցումը:
Տեր-Պետրոսյանը որևէ նոր բան չասաց, և թվում է, որ նրա ելույթը չպետք է արժանանար մեծ ուշադրության: Եվ թերևս այսպես էլ կլիներ, եթե եղած չլիներ ապրիլյան պատերազմը, որը շատ պարզ կերպով ի ցույց դրեց, թե ում հետ գործ ունի Հայաստանը՝ թե՛ ի դեմս Ադրբեջանի, թե՛ ի դեմս «ռազմավարական դաշնակից» համարվող Ռուսաստանի: Եվ այդ պատերազմի իրողության պայմաններում, դրանից ընդամենը մի քանի ամիս անց 1997 թվականի բանաձևի կրկնությունը դառնում է իսկապես արտառոց և ոչ թե «ռեալ պոլիտիկի» դրսևորում, ինչպես Տեր-Պետրոսյանը հաճախ փորձում է իմաստավորել իր մոտեցումները, այլ հակառակը՝ իրականության զգացումի իսպառ կորստի վկայություն, իրապաշտության անկում:
Շարունակությունն՝ սկզբնաղբյուրում