Արգենտինական գրանդ ակումբները կպայքարեն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար
ՍպորտԱրգենտինական երկու գրանդ թիմերի միջև սկսվել է տրանսֆերային մրցավազք միևնույն ֆուտբոլիստի համար: Այս դեպքում ֆուտբոլիստը 25 տարեկան է, և նա Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, գրում է Balonlatino-ն։
Ըստ TyC Sports- ի լրագրող Սեզար Լուիս Մերլոտի, Մարսելո Գալարդոն («Ռիվեր Փլեյթի» մարզիչ) և Խուան Ռոման Ռիկելմեն («Բոկա Խունիորսի» փոխնախագահ) արդեն զրուցել են Հայաստանի հավքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հետ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ:
«Հուրականի» հարձակվողի նկատմամբ «Ռիվեր Փլեյթը» դեռ վաղուց էր հետաքրքրություն ցուցաբերում, սակայան այս ակումբին այժմ դժվար կլինի ձեռք բերել Բալեկյանի տրանսֆերը, քանի որ ֆուտբոլիստին հավակնում է նաև արգենտինական մյուս գրանդը՝ «Բոկա Խունիորսը»։
Հայաստանի հավաքկանի հարձակվողի տրանսֆերային արժեքն ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի կազմում է 1,5 մլն եվրո։