Սոսկալի դեպք Լոռիում․ կնոջը կախված են գտել, նրա երկու երեխաներին՝ մահացած
Հասարակություն
Սպիտակի Այգեստան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրուհու դին՝ կախված վիճակում, իսկ հարակից սենյակում` երկու մահացած երեխաների։ «Դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել նման քայլի դիմելու պատճառը, այս պահին կատարավում է նախաքննություն։ Հաջողվել է պարզել, որ տանտիրուհին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանն է, իսկ երեխաները 7` տարեկան Մանեն և 5 տարեկան Շողիկը»,- հայտնեցին ոստիկանությունից։
Ըստ մեր ունեցած՝ դեռևս ճշտվող, տեղեկությունների, մայրը նախ խեղդամահ է արել փոքրիկներին, այնուհետև՝ ինքնասպան եղել։