Գիտեմ, հիմա ոմանք կասեն, թե հերիք է, թող հանգիստ ապրենք, ի՞նչ ես անդադար Աբգարիդ մասին խոսում. Գեղամ Նազարյան
ՔաղաքականությունԳեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջում գրում է. «Աբգարս ութ ամիս առաջ զոհվեց։ Գիտեմ, հիմա ոմանք կասեն, թե հերիք է, թող հանգիստ ապրենք, ի՞նչ ես անդադար Աբգարիդ մասին խոսում։ Իսկ խոսում եմ, քանի որ Աբգարը, Հովասը, Արգամը, Գոռը, Արամը, Վարդանը, Հայկազը, Սարոն, Դավիթը, Ալեքսը, Նարեկը, Արան, մյուս հինգ հազար տղերքը զոհվել են:
Զոհվել են հայրենիքը պաշտպանելիս, իրենց ամենաթանկը՝ կյանքը տալով հայրենիքին՝ մեզ։ Մեր տղերքը չեն մահացել թմրանյութի մեծ չափաբաժին օգտագործելով, ավտոմեքենայով ճռիկներ անելու հետեւանքով։ Աբգարս ու մյուս տղերքն անդադար հիշեցնելու են իրենց մասին, հատկապես, երբ մոլագար մարդասպանը դեռ մեկուսացված չէ։ Ասեմ իմանաք՝ դիմանալու չէ, բայց դիմանում ենք։ Իսկ դիմանում ենք, քանի որ հենց մեր հերոս տղերքն են մեզ ուժ տալիս։
Ավելին՝ այստեղ