Մինչև 350 հազար դրամ տուգանք կարող եք վճարել՝ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում վնաս հասցնելու համար
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ հրկիզման հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200.000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի ( 350.000 դրամ) չափով:
Ավելին՝ այստեղ