1929-ից Դիլիջանի գավառին հանձնված Սոֆլու, Բարխուդարլու և Ոսկեպար գյուղերը ունեցել են և հիմա էլ ունեն ռազմավարական նշանակություն ՀՀ բնակչության անվտանգության երաշխավորման տեսանկյունից. ՄԻՊ
ՔաղաքականությունՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով փաստ՝ ի գիտություն որոշ պաշտոնյաների ու գործիչների:
«Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին:
Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարեւոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից:
Ավելին՝ այստեղ