«Ինտերն» ու Լաուտարոն համաձայնեցրել են պայմանագիրը
Սպորտ«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ինչպես պնդում է աղբյուրը՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի ժամկետը։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվական։ Հարձակվողի աշխատավարձը մրցաշրջանում կկազմի 5 մլն եվրո։